Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Ընթացիկ ՉԼ-ում անգլիական թիմերը ուժեղ են իսպանականներից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է անգլիական ակումբների մրցելույթները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:

«Անշուշտ, անգլիական ակումբները կրկին զորեղ ուժ են դարձել: Վերջին շրջանում նրանք ի վիճակի չէին գերիշխել:  Ցանկանում էի ասել՝ Եվրոպա լիգայում նույնպես, բայց հիշեցի, որ անցյալ մրցաշրջանում այն հաղթել էր ՄՅՈՒ-ն:

Անգլիական ակումբները միշտ կլինեն հաղթողի հավակնորդների թվում: Նրանք շատ փող ունեն, հրաշալի խաղացողներ և հարուստ պատմություն: Բայց դա չի նշանակում, որ իսպանական ակումբներն ավելի թույլ են: Անցյալ մրցաշրջանում նրանք էին ավելի ուժեղ, այս մրցաշրջնում՝ անգլիականները:

Վերջին տարիներին Չեմպիոնների լիգայում  անգլիական ակումբների ձախողումը, երևի թե, ամենամեծ պարադոքսն է»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում  Goal.com-ը:

Չեմպիոնների լիգան հաղթած վերջին անգլիական ակումբը «Չելսին» է (2012 թ.):