Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Վստահ եմ, որ մրցակցի երկրպագուները ինձ ջերմ կընդունեն»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է իր նախկին թիմի դեմ կայանալիք հանդիպման սպասելիքներով և մի փոքր էլ խոսել է Իսպանիայի առաջնության մասին:

«Վստահ եմ, որ «Օլիմպիակոսի» երկրպագուները, որտեղ ավելի վաղ աշխատել եմ, ինձ ջերմ կընդունեն: Կասկած չունեմ, որ նրանք, ինչպես միշտ, բուռն կաջակցեն իրենց թիմին: «Օլիմպիակոսում» ունեցել եմ շատ հիշարժան խաղեր և իրադարձություններ, սակայն դժվար այդ ամենից առանձնացնել մեկ բան: Սրանք կապված է և առաջնության պայքարի, և եվրոգավաթների, և անմոռանալի Հունաստանի գավաթի եզրափակիչների հետ:

Վերջին տուրը ցույց տվեց, թե որքան դժվար է խաղալ Իսպանիայի առաջնությունում: Բիլբաոյում դժվարին ուղևորություն ունեցանք, «Ռեալը» պարտվեց «Ժիրոնային», «Աթլետիկոն» միավորներ կորցրեց, դժվար հանդիպումներ են սպասվում «Վալենսիայի» և «Սևիլիայի» հետ: Պետք է աշխատենք առանց դադարի: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած դժվարության»,— Վալվերդեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: