Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Թիմը բաղկացած է ոչ թե 11 խաղացողներից, այլ ողջ կոլեկտիվից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ընդգծել է, որ իր համար գոյություն չունեն մեկնարկային և պահեստային կազմի խաղացողներ: Մարզիչը այդ մասին խոսել է Չեմպիոնների լիգայի «Յուվենթուսի» հետ տնային հանդիպումից հետո, որում «կապտանռնագույնները» հաղթել են 3-0 հաշվով:

«Թիմը բաղկացած է ոչ թե 11 խաղացողներից, այլ ողջ կոլեկտիվից: Եվ չկասկածեք՝ բոլոր ֆուտբոլիստներն էլ դաշտ են դուրս գալու: Իսկ, երբ ես ասում էի, որ խաղալու են լավագույնները, նկատի ունեի «Յուվենթուսի» հետ խաղը»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: