Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Սկզբում «Բարսելոնայի» համար հեշտ չէր «Մուրսիայի» դեմ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Մուրսիայի» դեմ Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի առաջին խաղում  տարած հաղթանակից հետո  (0-3) նշել է, որ դա տիպիկ գավաթային խաղ էր: Նրա խոսքերով՝ մրցակիցը հնարավորություններ ուներ աչքի ընկնելու համար:

«Դա տիպիկ գավաթային խաղ էր:  Սկզբում մեզ համար հեշտ չէր: Բայց մենք կարողացանք գոլ խփել: Հետո ավելացրինք ևս երկուսը: Նրանք ունեին հնարավորություն մեզ տխրեցնելու համար:

«Սպորտի՞նգն» ու «Օլիմպիակո՞սը»: Դրանք ինձ համար երկու  շատ էմոցիոնալ և բարդ խաղեր  են: Բայց սկզբում ես կկենտրոնանամ «Աթլետիկի» վրա»,-մարզչի խոսքերն է մեջբերում Football Espana-ն: