Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. ««Սևիլիայի» դեմ խաղը շատ կարևոր է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լա Լիգայի 30-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղի մասին:

«Մենք սպասում ենք «Սևիլիայի» դեմ խաղին և ցանկանում ենք չմտածել «Ռոմայի» դեմ խաղի մասին: Իհարկե, մենք ունենք մեկ կամ երկու շաբաթյա գրաֆիկ: Մենք փորձում ենք ռիսկի տակ չդնել ֆուտբոլիստների առողջությունը:

«Սևիլիայի» դեմ խաղը շատ կարևոր է: Մենք պետք է առաջնահերթ մտածենք դրա մասին: Ես ուզում եմ միայն առաջիկա խաղին պատրաստվել, սակայն միշտ էլ մտածում ես մյուս խաղի մասին»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: