Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Սա իմ երկրորդ Արքայական գավաթն է «Բարսելոնայում»»

Արքայական գավաթի եզրափակչում «Սևիլիա»-«Բարսելոնա» (0։5) հանդիպումից հետո «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսվել է տպավորություններով։

«Թիմն ամեն ինչ շատ լավ արեց, շատ գոհ եմ նրանցից։ Պարտությունից հետո հաղթանակը միշտ էլ հաճելի է և կարևոր։ Հիմա երկրպագուները պետք է վայելեն այս հաղթանակը։

Սա իմ երկրորդ Արքայական գավաթն է «Բարսելոնայում». առաջինը հաղթել եմ, երբ դեռ հանդես էի գալիս այս թիմում որպես ֆուտբոլիստ։ Դա լավ հիշողություններ է արթնացնում ինձ մոտ»,_ մասնագետի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։