Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. ««Ռեալի» ճգնաժա՞մը: 1 ամիս առաջ բոլորը խոսում էին, որ «Բարսելոնայում» աղետ է»

«Բարսելոնայի» մարզիչ Էռնեստո Վալվերդեն մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանալ է լրագրողների հարցերին:

«Բարսելոնան» այս մրցաշրջանում արդեն իսկ 7 միավորի առավելություն ունի «Մադրիդի Ռեալի» նկատմամբ, բայց Էռնեստո Վալվերդեն չի կարծում, որ թիմը ճգնաժամի մեջ է:

«1 ամիս առաջ բոլորը խոսում էին, որ «Բարսելոնայում» աղետ է: Յուրաքանչյուր տուրում ամեն ինչ փոխվում է: Եթե դատենք արդյունքներով, ապա որոշ թիմեր բարձրանում են, մյուսները՝ նահանջում»:

Անդրադառնալով «Ժիրոնայի» հետ խաղին՝ մարզիչը նշել է. «Անցյալ խաղում «Ժիրոնան» արժանի չէր «Սևիլյայից» կրած պարտությանը: Կարծում եմ՝ նրանք լավ են խաղում և մտադիր են մնալ դիվիզիոնում:

Առաջիկա խաղը շատ կարևոր է: Սա դերբի է, ինչը լրացուցիչ էմոցիոնալ գործոն է:

Մենք գիտենք, որ նրանք ավելի մոտիվացված են լինելու և պետք է դա հաշվի առնենք:

Այս խաղից հետո մենք 4-օրյա հանգիստ կունենանք:

Ինչ վերաբերում է Մեսսիին հանգիստ տալուն, ապա, որպես կանոն, պահեստայինների նստարանին չեն թողնում մի խաղացողի, ով նախորդ խաղում պոկեռ է ձևակերպել, և ես էլ չեմ պատրաստվում այդպիսի բան անել»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն: