Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Ռակիտիչն առանցքային նշանակություն ունի «Բարսելոնայի» համար»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ընդգծել է, որ դժվար է գերագնահատել թիմում Իվան Ռակիտիչի դերը:

«Ռակիտիչն առանցքային նշանակություն ունի «Բարսելոնայի» համար, եթե հաշի առնենք դաշտում նրա գործողությունները: Նրա ներդրումը թիմի հավասարակշռված խաղի մեջ անգնահատելի է: Նա հրաշալի մրցաշրջան է անցկացնում»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում AS-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռակիտիչը 18 խաղ է անցկացրել Պրիմերայում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: