Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Բարսելոնայի» երկրպագուներին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է կատալոնական ակումբից հեռանալու մասին և շնորհակալություն հայտնել թիմի երկրպագուներին:

«Իմ ժամանակը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում ավարտվեց: Սա լարված ժամանակահատված էր: Ես հաճույք եմ ստացել որոշ պահերից, երբ մենք տիտղոսներ են նվաճել և հաղթանակներ տոնել, բայց եղել են նաև դժվար պահեր:

Ուզում եմ նշել երկրպագուների սերն ու ջերմությունը, որը զգացել եմ այս 2.5 տարիների ընթացքում: Շնորհակալություն եմ հայտնում նաև ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուին, որ ինձ աշխատելու հնարավորություն տվեց:

Շնորհակալություն ակումբի բոլոր աշխատակիցներին: Եվ իհարկե, շնորհակալ եմ ֆուտբոլիստներից, որոնք մեծ ուժեր ներդրեցին այս ընթացքում»,- Վալվերդեի խոսքն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը: