Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Ումտիտիի վնասվածքը «Բարսելոնային» զրկեց երկու միավորից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսել է իր կարծիքը Պրիմերայի շրջանակներում «Սելտայի» դեմ կայացած հանդիպման (2:2) վերաբերյալ:

«Մենք ունեինք հնարավորություն հաղթելու 3:1 հաշվով, բայց Ումտիտիի մասնակցությամբ դրվագը, ինչը հանգեցրեց նրա վնասվածքին և փոխարինմանը, մեզ զրկեց այդ երկու միավորից: Պիկեն, Ալկասերը, Պաուլինյոն և Մեսսին ունեցան հիանալի պահեր, սակայն նրանցից ոչ ոք գոլի չվերածեց դրանք:

«Սելտան» լավ սկսեց, և մենք հազիվ վերադարձանք խաղին: Հյուրերի առաջին գոլից հետո մենք սկսեցինք կտրուկ գործել և հավասարեցնել հաշիվը: Այնուհետև սկսեցինք գերիշխել խաղադաշտում, բայց երկրորդ կեսում այն դրվագի պատճառով մենք զրկվեցինք հաղթանակից»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն: