Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Ո՞ր հանդիպումն է ամենակարևորը մրցաշրջանում։ Միշտ կարևոր է հաջորդ հանդիպումը»

Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը «Բասելոնան» կատալոնական դեբիում 1։0 հաշվով պարտություն կրեց «Էսպանյոլից»։

 
Երկրորդ հանդիպմանն ընդառաջ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալերդեն խոսել է կատալոնական դերբիի մասին, տեղեկացնում է Sport.es-ը։

«Գոհ եմ այն թիմից, որ ունեմ։ Ճիշտ է դեռ ամբողջ ուժով չենք խաղում, բայց կազմը լավն է։ Ումտիտին լավ է։ Պատրաստ է դաշտ դուրս գալ։ Վերմալենից գոհ եմ, առհասարակ պաշտպաններից գոհ եմ։ Մինան դեռ պետք է հարմարվի թիմին»,_ ասել է մարզիչը։

«Ո՞ր հանդիպումն է ամենակարևորը մրցաշրջանում։ Միշտ հաջորդ հանդիպումն է կարևոր, չնայած դերբին միշտ յուրահատուկ է։ Միշտ յուրահատուկ ձևով ապրում եմ դերբիները»,_ ավելացրել է Վալվերդեն։