Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Նախկինում ես տառապել եմ Մեսսիի պատճառով… հիմա կարող եմ վայելել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է «Յուվենթուսի» դեմ խաղի մասին (3:0).

«Երբ թիմում կա Մեսսին, դու զգում ես, որ ինչ-որ լավ բան անպայման կկատարվի: Նախկինում ես տառապել եմ Մեսսիի պատճառով… հիմա կարող եմ վայելել նրա խաղը: Լեոյի առաջին գոլը շատ կարեւոր էր, քանի որ մինչեւ հանդերձարան գնալը հոգեբանական լուրջ առավելություն տվեց մեզ:

Պարզապես ամեն ինչ լավ է գնում: Մենք երեք գոլ խփեցինք ու վստահորեն վաստակեցինք հերթական երեք միավորը: Այսպես պետք է շարունակել ու նույն արդյունքով դուրս գալ դաշտից ամեն խաղից հետո:

Դեմբելե՞ն: Անշուշտ, նա դեռ պետք է զարգանա ու հարմարվի թիմին: Նա շատ է աշխատել, բայց ոչինչ միանգամից չի լինում: Կամաց-կամաց ամեն ինչ տեղը կընկնի: Մենք վստահ ենք»: