Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Մինչև շաբաթվա ավարտը կարող ենք մեկ տիտղոս նվաճել»

Լա Լիգայի 33-րդ տուրում «Սելտայի» դեմ հանդիպումից առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է լրագրողների հետ։

«Թիմը այժմ շատ ոգևորված է։ Իմաստ չունի՝ խաբել ինքներս մեզ և երկրպագուներին. «Ռոմայից» կրած պարտությունը շատ ծանր է նստել մեզ վրա։

Բայց մենք հաղթկցինք «Վալենսիային». դա շատ կարևոր հաղթանակ էր, այն թիմին կյանքի վերադարձրեց։ Հիմա արդեն ավելի լավ ենք։

Կարող ենք մինչև շաբաթվա ավարտը մեկ տիտղոս նվաճել։ Ինչ վերաբերում է Լա Լիգան առանց պարտության ավարտելուն, ապա դա մեր գերագույն նպատակը չէ։ Դա կարող է օգնել մեզ՝ հաղթելու Լա Լիգան, ինչն էլ մեծ հաշվով մենք ուզում ենք»,_ Վալվերդեի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։