Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Մեզնից կարող են թրեբլ պահանջել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրից հետո խոսել է լրագրողների հետ։

«Անպերտելի մրցաշրջա՞ն անցկացնենք։ Չենք կարող գուշակել, թե ի վերջո ինչ կարող է լինել։ Եթե կարողանանք նույն կերպ շարունակել, ապա ավելի մոտ կլինենք մեր նպատակին։

Չեմ վախենում, որ մեզնից թրեբլ կպահանջեն։ Այդ մասին խոսում են, քանի որ մենք ունենք դրա հնարավորությունը, սակայն դեռ շատ հեռու ենք դրանից։

Այս պահին մենք այնտեղ ենք, որտեղ ցանկանում ենք լինել։ Մինչ այս պահը մենք ամեն ինչ լավ ենք արել»,_ Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն։