Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Մեսսին հանգստանում է, առջևում կարևոր խաղեր են»

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լիոնել Մեսսիի՝ «Ինտերի» հետ խաղում բացակայության մասին.

«թիմի գործերը մնում են թիմի ներսում: Որոշումները կայացնում են մարզիչները, հաշվի առնելով այն, ինչը նպատակահարմար է: Մեսսին հանգստանում է, ուրիշ ոչինչ: Առջևում կարևոր հանդիպումներ կան, ու ես որոշել եմ, որ մի քանի ֆուտբոլիստ պետք է հանգստանա:

Նախորդ տարի այստեղ հիանալի հանդիպում անցկացրինք, ընդորում, առանց Մեսսիի»,- Վալվերդոի խոսքը մեջբերում է AS-ը: