Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Մենք դեռ չեմպիոն չենք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Ռեալ Սոսյեդադի» դեմ տոնած հաղթանակից հետո խոսել է չեմպիոնական պայքարի մասին:

«Այսօր անկասկաս, կարևոր խաղ էր: Մենք պետք է 9 միավոր հավաքենք, որպեսզի չեմպիոն դառնանք, բայց գնալով հաղթելն ավելի դժվար է դառնում:

Հասկանում եմ՝ բոլորն ասում են, թե մենք արդեն չեմպիոն ենք, բայց դա այդպես չէ: Մենք դեռ չեմպիոն չենք: Դեռ ոչինչ ավարտված չէ:

Մինչև վերջին խաղը ոչինչ որոշված չէ»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերել Marca-ն: