Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. ««Ռեալի» հետ 2 խաղերն ինձ շատ բան տվեցին»

«Բարսելոնայի» մարզիչ Էռնեստո Վալվերդեն հարցազրույց է տվել Լա Լիգայի 2017-2018 մրցաշրջանի առաջին տուրի «Բետիսի» հետ խաղից առաջ: Մարզիչը իր աջակցությունն է հայտնել Բարսելոնայում և Կամբրիլսում ահաբեկչությունից տուժածներին: Այնուհետև հույս է հայտնել, որ շատ շուտով իր տրամադրության տակ եղած խաղացողների թիվը կավելանա: Ինչպես հաղորդում է Marca-ն՝ Վալվերդեն անդրադարձ է կատարել մի շարք թեմաների:

Խոսելով «Բետիսի» մասին՝ մարզիչն ասել է. «Ես սպասում եմ, որ «Բետիսը» կփորձի իր ձեռքը վերցնել խաղի նախաձեռնությունը: Նրանք խաղալու են իրենց մարզչի հրահանգներին համապատասխան և կփորձեն մեզ վրա մեծ ճնշում գործադրել: Դա, կարծես, սովորական է դարձել վերջին ժամանակահատվածում»:

Վալվերդեն, անդրադառնալով իր թիմի որոշ խաղացողների, նշել է. «Ինյեստան այսօր չի մարզվել: Պաուլինյոն դեռևս պետք է հարմարվի թիմին: Նա կարող է գործել և՛ խորքից, և՛ որպես 2-րդ կենտրոնական կիսապաշտպան: Մենք պետք է տեսնենք նրան մարզումների ժամանակ, որպեսզի հասկանանք, թե ինչպես նա կարող է մեզ օգնել: Նրա համար խաղալը դեռ շուտ է:

Պիկեն կմարզվի թիմի հետ և մենք կտեսնենք՝ արդյոք նա կարո՞ղ է խաղալ առաջիկա խաղին: Մենք գիտենք, թե ինչքան կարևոր կարող է լինել Սուարեսը նման խաղերում, բայց մենք ունենք խաղացողներ նրան փոխարինելու համար»:

Խոսելով ահաբեկչության մասին՝ Վալվերդեն ասել է. «Դրանք արտառոց և ցավալի իրադարձություններ էին: Մենք բոլոր տուժածների կողքին ենք: Երեկ շատ դժվար օր էր, և այս ամենը քեզ ստիպում է գիտակցել այն, առաջին հայացքից, փոքր խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն:

Մենք հանգիստ ենք և չենք վախենում ահաբեկչություններից: Մենք բոլորս պետք է դիմակայենք դրանց: Լավագույն տարբերակը առաջ շարժվելն է: Բայց հաշվի առնելով՝ ինչպիսի իրավիճակ է աշխարհում, մեզնից յուրաքանչյուրը հնարավոր զոհի դերում կարող է հայտնվել»:

Խոսելով Սուպերգավաթի խաղի ազդեցության մասին՝ Վալվերդեն նշել է. «Մենք շատ երջանիկ էինք ԱՄՆ-ում: Հետո մենք ունեցանք կորուստ և 2 պարտություն: Կան խնդիրներ, որոնք պետք է լուծել: Ամեն ինչ պետք է քայլ առ քայլ անել: Վնասվածքները այնպիսի բաներ են, որոնցից չես կարող խուսափել: Սկզբունքային մրցակցին պարտվելը միշտ խնդիր է և հիասթափության պատճառ է դառնում: Մենք պետք է աշխատենք նույն ուղղությամբ, բայց դա պետք է անենք նոր ձևով: Կան խոչընդոտներ, որոնք պետք է հաղթահարել և որ ամենակարևորն է՝ չպետք է հետ նայել:

Մենք պետք է մեր սեփական ուղին գտնենք այն խաղացողներով, որոնց ունենք: Մենք պետք է հարմարվենք հանգամանքներին՝ վնասվածքներին, ցավալի պարտություններին: Մենք ցանկանում են լինել մի թիմ, որը կթելադրի խաղի ընթացքը և ագրեսիվ կլինի, բայց հիմա պետք է հարմարվել ներկային»:

Վալվերդեն խոսել է նաև Մեսսիի մասին. «Նա աշխարհի լավագույն խաղացողն է, բայց մենք բոլորս ցանկանում ենք օգնել նրան: Մենք պետք է այնպիսի խաղ գտնենք, որում նա կփայլի, և իր հերթին կօգնի փայլել նաև թիմին:

Ինչ վերաբերում է նրա կողմից պայմանագրի երկարաձգմանը, ապա եթե այդ մասին հայտարարվել է, ուրեմն ես ավելացնելու ոչինչ չունեմ»:

Խոսելով Մեսսիին կեղծ 9 համարի դիրքում խաղացնելու մասին՝ Վալվերդեն նշել է, որ դիտարկում է բոլոր հնարավորությունները, որոնք կարող ենք հարձակվողական և պաշտպանողական գծերում հավասարակշռություն ապահովել:

Մարզիչը առանձին անդրադարձ է կատարել Ալկասերին՝ նշելով, որ նրա և մնացած խաղացողների համար հիմա բարենպաստ ժամանակ է: Նա անցյալ մրցաշրջանը հաջող էր ավարտել և հիմա էլ կարող է օգտվել ստեղծված իրավիճակից:

Վերջում Վալվերդեն նշել է, որ իրենց համար առաջնայինը հաղթելն է և լավ խաղ ցուցադրելը: Նա նաև խոսել է Դեմբելեի և Կոուտինյոյի հնարավոր տրանսֆերների մասին. «Ես չգիտեմ ինչպես կարելի է հաղթել վատ խաղալով: Երբեմն այդպես լինում է, բայց եթե ցանկանում ես հաջողության մետաղադրամը քո ձեռքում պահել, պետք է լավ խաղալ: Ես կցանկանայի, որպեսզի ձեռքբերումները որքան հնարավոր է շուտ կայանան և համապատասխանեն մեր կարիքներին: Մենք վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու: Ավելին ասել չեմ կարող»: