Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. ««Լիվերպուլը» կարող է հաղթել մեզ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլի» դեմ ապասվող պատասխան խաղի մասին:

««Լիվերպուլը» կարող է հաղթել մեզ: Այս մրցաշրջանում նրանք ԱՊԼ-ում ընդամենը 1 պարտություն ունեն: Դժվար թե կարողանանք հանգիստ մթնոլորտում խաղալ «Էնֆիլդում»: Պետք է խոսել ոչ միայն նրա մասին, որ փոխվել է «Բարսայի» խաղը: Փոխվել են նաև մրցակիցների՝ մեր դեմ խաղալու տարբերակները:

Նախկինում նրանք պրեսինգի չէին դիմում, իսկ հիմա դա անում են նույնիսկ մեր կիսադաշտում:

«Լիվերպուլն» արագ ֆուտբոլիստներ ունի: Շատ կարևոր է, խաղը տեղափոխել մրցակից կիսադաշտ: Մենք կփորձենք վերահսկել խաղը»,- Վալվերդեի խոսքն է մեջբերել ակումբի պաշտոնական կայքը: