Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Թիմի կազմում փոփոխություններ են սպասվում»

Լա Լիգայի 33-րդ տուրում «Սելտայի» դեմ հանդիպումից առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է լրագրողների հետ։

«Միանշանակ, վաղը թիմի կազմում փոփոխություններ կլինեն։ Մենք բարդ խաղեր ենք անցկացրել, երկու բարդ հանդիպում դեռ ունենք մոտ ապագայում, ուստի խաղացողներին պետք է հանգիստ տալ։

Մե՞սսին։ Նա հանգստի այնքան իրավունք ունի, ինչքան յուրաքանչյուր ֆուտբոլիստ։ Դեռ չեմ որոշել նրան հանգիստ տալու կամ չտալու հարցը։

Հուսանք՝ Ռակիտիչը կմիանա մեզ մինչև Գավաթի խաղարկության եզրափակիչը»,_ասել է իսպանացի մասնագետը։