Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Հնարավոր չէ Մեսսիից կախված չլինել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լա Լիգայի 13-րդ տուրում «Սելտայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին:

«Մենք պետք է հաղթեինք: Պարտությունից հետո պետք է հաղթել՝ հատկապես մեր նման թիմը: Երբ չես հաղթում, ճնշումը մեծանում է: Դա լավ է, քանի որ պետք է արձագանքել: Այնքան էլ գոհ չեմ խաղից, բայց Լեոյի հետ ամեն ինչ հնարավոր է: Դա փաստ է: Բացի գոլերից, Լեոն շատ լավ է կարդում խաղը:

Անհնար է Մեսսիից կախված չլինել: Նա մեծ ազդեցություն ունի թիմի հարձակման գծի վրա»,- Վալվերդեի խոսքն է մեջբերել Marca-ն: