Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Գոմեշի խոսքերը մեզ համար շոկային չէին, պետք է հարգել նրա քայլը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Անդրե Գոմեշի՝ վերջերս արած հայտարարության մասին, որում ֆուտբոլիստը խոսել էր սեփական վատ խաղից:

«Անդրե Գոմեշը իսկապես կորցրել է ինքնավստահությունը, բայց նա գտավ քաջություն ու այդ մասին խոսեց հրապարակայնորեն: Այդ արարքը հարգանքի է արժանի: Նրա խոսքերը մեզ համար շոկային չէին: Մեր թիմի շատ խաղացողներ պետք է հաղթահարեն շատ փորձություններ: Իմ կարիերայի ընթացքում ես նույնպես հանդիպել եմ այս խնդրին», – Վալվերդեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ն: