Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Եթե մենք հինգ րոպե ավել ունենայինք, չգիտեմ՝ ինչ կարող էր լինել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Սևիլյա»-«Բարսելոնա» հանդիպումից հետո խոսել է լրագրողների հետ։

«Մեր գործերն այնքան էլ լավ չէին։ Չնայած առաջին խաղակեսին մենք ևս պահեր ստեղծեցինք, սակայն ընդմիջման գնացինք մեկ գոլ բաց թողնելուց հետո։

Երկրորդ խաղակեսի սկզբում հակառակորդի խփած երկրորդ գոլը կրկնապատկեց նրանց առավելությունը։ Դրանից հետո նրանք խաղում էին հակագրոհներով։

Այնուամենայնիվ, եթե կա հավատ, թիմը շարունակում է պայքարել։ Մեզ ընդամենը մեկ գոլ էր հարկավոր՝ կրկին խաղ վերադառնալու համար։ Եվ առաջինին հաջորդեց երկրորդը։

Եթե հինգ րոպե ավել ունենայինք, չգիտեմ՝ ինչ կարող էր լինել»,_ Վալվերդեի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։