Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Ես մտածում եմ «Չելսիի» մասին դեռևս վիճակահանության պահից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է Պրիմերայի 23-րդ տուրի «Խետաֆեի» հետ ոչ ոքին (0-0):

«Մենք դժգոհ ենք տնային ոչ-ոքիից, բայց սա ֆուտբոլ է, և նման բաներ կարող են տեղի ունենալ: Հնարավոր է՝ մեզ պակասում էր կայծը: Այն բացակայում էր:

«Խետաֆեն» խաղում էր իր ֆուտբոլը, շատ խախտումներ կային դաշտի կենտրոնում, երբ մենք մոտենում էինք նրանց պաշտպանական գծին, և այդ պատճառով մենք ամբողջական խաղ չունեինք:

«Խետաֆեն» շատ անհարմար մրցակից է: Հնարավոր է մեզ պակասում էր թարմությունն ու կայծը, որպեսզի ինչ-որ բան մտածեինք:

Ես գոհ եմ Իեռի Մինայի և Լուկա Դինի խաղից, քանի որ նրանք բարդ խնդիր ունեին, բայց նրանք այն հաղթահարեցին:

Հիմա մենք վերականգնվելու և հանգստանալու համար 1 շաբաթ ունենք մինչև հաջորդ խաղը, ինչից հետո մեզ սպասում է Չեմպիոնների լիգան:

«Չելսիի» հետ հակամարտությո՞ւնը: Ես մտածում եմ այդ մասին դեռևս վիճակահանության պահից: Մենք նայում ենք նրանց խաղերը և վերլուծում ենք»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում El chiringuito tv-ն: