Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Ես միշտ զգացել եմ ակումբի վստահությունը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էնռեստո Վալվերդեն հայտարարել է, որ պատրաստ է շարունակել աշխատանքը կատալոնական ակումբում:

«Ես լի եմ էներգիայով և վճառականությամբ՝ աշխատանքս շարունակելու համար: Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Պատրաստ եմ դիմակայել այս իրավիճակին և ոչ թե փախչել դրանից: Ես միշտ զգացել եմ ակումբի վստահությունը:

Իհարկե, «Լիվերպուլի» դեմ խաղից հետո ամեն ինչ կործանված է թվում, բայց մենք պետք է հավաքվենք և շարժվենք առաջ»,- Վալվերդեի խոսքն է մեջբերել AFP-ն: