Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Երկրպագուների վստահությանը պետք է արժանանալ լավ խաղով և ջանքերով»

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Չելսիի» դեմ պատասխան հանդիպումից առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է լրագրողների հետ։

«Սա այնպիսի խաղ է, երբ ցանկացած մանրուք կարող է որոշիչ լինել։ Պատճառն այն է, որ դաշտում կլինեն այդքան բարձրակարգ ֆուտբոլիստներ։

Վաղվա խաղին ամեն ինչ էլ կարող է պատահել։ «Չելսին» կարող է մեզ պրեսինգի ենթարկել, հարձակումներ կազմակերպել։ «Չելսիի» նման թիմին հեշտ չէ հաղթելը։

Նրանք կարող են շատ վտանգավոր պահեր ստեղծել։ «Չելսին» հայտնի է իր ուժեղ հակագրոհներով։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Նրանք կարող են ցանկացած պահի գոլ խփել։

Մենք պիտի կենտրոնանանք մեր խաղի վրա և փորձենք սխալներ թույլ չտալ։

Երկրպագուների վստահությանը պետք է արժանանալ լավ խաղով և ջանքերով։

Ինյեստան հայտացուցակում է։ Սակայն մենք չենք ուզում ռիսկի գնալ։ Վաղը պարզ կլինի. նա կկարողանա դուրս գալ դաշտ թե ոչ։

Մեսսին շատ լավ է տրամադրված։ Առհասարակ, ֆուտբոլիստները լավ են տրամադրվում Չեմպիոնների Լիգայի նկատմամբ»,_ Վալվերդեի խոսքերը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։