Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Երկրպագուների սուլոցնե՞րը. դա նորմալ է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Սլավիայի» դեմ ոչ-ոքիի մասին (0:0):

«Երկրպագուների սուլոցնե՞րը, դա նորմալ է: Հասկանալի է, որ նրանք ավելին են պահանջում: Բոլորն էլ ցանկանում են միշտ հաղթել: Այսօր մենք չօգտագործեցինք մեր ունեցած գոլային պահերը: Մրցակիցը ոչ մի իրական պահ չուներ, սակայն նրանք վտանգավոր էին հակագրոհների ժամանակ, երբ գնդակ էին խլում»,- Վալվերդեի խոսքն է մեջբերել Marca-ն: