Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Դերբիները նվազեցնում են հաջորդ փուլ դուրս գալու շանսերը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Կոպա դել Ռեյի շրջանակներում «Էսպանյոլի» հետ առաջիկա խաղերի մասին:

«Սա շատ գրավիչ է: Գեղեցիկ խաղ է սպասվում, քանի որ սա դերբի է: Բայց դերբիները նշանակում են, որ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները նվազում են: Սա մի խաղ է, որում առկա է լրացուցիչ մոտիվացիա 2 կողմերի համար էլ, իսկ դա միշտ բարդացնում է գործը:

Այնուամենայնիվ, պարգևը կարևոր է. ուղեգիր դեպի Գավաթի կիսաեզրափակիչ: Դա ճիշտ է, որ «Էսպանյոլն» այս մրցաշրջանում որոշակի դժվարությունների միջով է անցնում: Բայց նրանք այն թիմն են, որը նախորդ փուլում կարողացավ հետ գալ, երբ 2-0 հաշվով պարտվում էր «Լևանտեին»:

Դա շատ բան է ասում նրանց որակական հատկանիների մասին, իսկ առաջնության մրցաշարային աղյուսակը ոչ մի կերպ չի ազդում Գավաթում հաղթելու նրանց ունեցած հնարավորությունների մասին»,- ասել է Վալվերդեն Barça TV-ին: