Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Դեմբելեից մեծ ակնկալիքներ ունենք»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Սելտայի» դեմ գավաթային խաղից հետո կիսվել է տպավորություններով.

«Մենք հեռանում ենք բավարարված, բայց միանշանակ կարող էինք ավելի լավ արդյունքի հասնել: Խաղի ընթացքում մենք ավելացնում էինք ճնշումը, պահեր ունեինք, որպեսզի վճռեինք ելքը:

Մենք գիտենք «Սելտայի» պոտենցիալը, գիտենք, որ գալու են «Կամպ Նոու» խաղալու համար, այնպես որ, ֆավորիտ չկա, մենք մեծ հարգանքով ենք մոտենում մրցակցին:

Ինչ վերաբերում է Դեմբելեին, նա առաջին անգամ էր դաշտում 4 ամսվա դադարից հետո, եւ մենք որոշել էինք, որ նա կխաղա հարձակման կենտրոնում եւ չի միանա պաշտպանական գործողություններին, որպեսզի ավելորդ ծանրաբեռնվածություն չունենա: Մենք նրանից մեծ սպասելիքներ ունենք: Սա նրա առաջին քայլն էր երկարատեւ դադարից հետո»,- ասել է Վալվերդեն: