Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Դեմբելեի մասնակցությունը «Յուվենտուսի» հետ խաղին կախված է նրա պատրաստվածությունից»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պատասխանել է այն հարցին, թե արժե՞ արդյոք Ուսման Դեմբելեին սպասել թիմի մեկնարկային կազմում «Յուվենտուսի» հետ ՉԼ խմբային փուլի 1-ին տուրի խաղում: Հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 12-ին:

«Մենք խաղից առաջ կտեսնենք, բայց եթե նա խաղա, ապա միայն նրա համար, որ պատրաստ է: Նա լավ է մարզվել, բայց ադապտացիայի համար ժամանակ է պետք: Եթե նա ավելի շուտ միանար մեզ, կունենար այդ ժամանակը:

Չեմպիոնների լիգան կարևոր է ակումբում բոլորի համար: Մեր նպատակն է` հնարավորինս հեռուն գնալ ու հաղթել մրցաշարը: Մեզ մոտ ամեն ինչ լավ է: Մենք հաղթել ենք առաջնության վերջին խաղը, բայց «Յուվենտուսն» էլ է երեք հաղթանակ տարել:

Ես գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը: Վերջին մրցաշրջաններում «Բարսելոնան» մի քանի անգամ դարձել է չեմպիոն, ես գիտեի այդ մասին, երբ ընդունում էի առաջարկը: Սա բարձր չափանիշ է», – Վալվերդեի խոսքերն է մեջբերում Football Espana-ն: