Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. «Չեմ մտածում հրաժարականի մասին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լա Լիգայի 37-րդ տուրում «Խետաֆեի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին:

«Շատ կարևոր էր այս խաղում հաղթելը: Պետք էր քայլ կատարել առաջ: Շատ բարդ հանդիպում էր, քանի որ «Խետաֆեն» պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար:

Մենք ամբողջ խաղի ընթացքում լավ հանդես եկանք:

Չեմ մտածե՞լ հրաժարական տալու մասին: Ոչ, չեմ մտածել»,- Վալվերդեի խոսքն է մեջբերել Marca-ն: