Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. ««Բարսելոնան» պետք է առաջ շարժվի Նեյմարի գնալուց հետո»

«Բարսելոնայի» մարզիչ Էռնեստո Վալվերդեն նշել է, որ  Նեյմարի ՊՍԺ կատարած աղմկահարույց տեղափոխությունից հետո  եկել է «նոր էջ բացելու ժամանակը»:

Հիշեցնենք, որ Նեյմարը ուրբաթ օրը պաշտոնապես ներկայացվեց որպես ՊՍԺ ֆուտբոլիստ, այն բանից հետո, երբ հինգշաբթի ՊՍԺ-ն ավարտին  հասցրեց 222 մլն. եվրոյի դիմաց նրա տեղափոխությունը:

Տեղափոխությունը, ինչպես և կարելի էր կանխատեսել, առաջացրեց «Բարսելոնայի» երկրպագուների զայրույթը, բայց Վալվերդեն, խոսելով «Խիմնաստիկի» հետ  ընկերական խաղից հետո, կոչ արեց ակումբին առաջ շարժվել:

«Յուրաքանչյուր ոք ազատ է ընտրել իր ճակատագիրը: Նա ընտրեց իր սեփականը, և մենք նրան հաջողություն ենք մաղթում: Կցանկանայինք, որ նա մնար, բայց եկել է նոր էջ բացելու ժամանակը: Դուք չպետք է հետ նայեք, այլ միայն առաջ: Իսկ այնտեղ շատ բան կա: Որոշ դռներ փակվում են, բայց բացվում են նորերը»,- ասել է «Բլաուգրանայի» մարզիչը:

Նեյմարի տեղափոխությունից հետո «Բարսելոնայի» հետ են կապվում Ֆիլիպե Կոուտինյոյի, Կիլիան Մբապպեի, Ուսման Դեմբելեյի անունները: