Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. ««Բարսելոնան» ցանկանում է շարունակել Կոպա դել Ռեյում, բայց առաջնայինը Լա Լիգան է»

Կիրակի՝ հունվարի 21-ին «Բարսելոնան» կխաղա «Բետիսի» հետ, և թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ընդգծել է, որ իրենց համար առաջնայինը մնում է Լա Լիգան:

«Մեր համար առաջնայինը Լա Լիգան է, ինչը սակայն չի նշանակում, որ մենք չենք ցանկանում հաղթել Գավաթը: Մենք ցանկանում ենք հաղթել ամեն ինչ, բայց Լա Լիգան ցույց կտա, թե որքան լավն ես եղել դու ողջ տարվա ընթացքում: Դուք կարող եք հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում և Գավաթում լավ անցկացնելով խաղի 5 րոպեն»:

Խոսելով Ռաֆինյայի մասին՝ Վալվերդեն ասել է.  «Նա այսօր չի մարզվի, քանի որ թույլտվություն ունի պայմանագրային հարցերի լուծմամբ զբաղվելու համար: Ես խոսել եմ նրա հետ.  նա երկար ժամանակով վնասվածք էր ստացել, և հաշվի առնելով, որ մրցաշրջանն ընթացքի մեջ է և մենք նորեկներ ունենք, նրա համար դժվար կլինի խաղալ:

Նա 100 տոկոսով է դրսևորել իրեն մարզումներին և անցյալ օրը խաղաց, քանի որ ես կարծում էի, որ նա իրեն լավ կդրսևորի:

Գրիզմանը հրաշալի խաղացող է, բայց նա խաղում է այլ թիմում:  Ես հարգում եմ «Ատլետիկոյին», բավականաչափ շատ եմ հարգում, որպեսզի խոսեմ նման բաներից:

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շահարկումները մշտական բնույթ ունեն, բայց  ինձ դուր են գալիս իմ խաղացողները»:

Անդրադառնալով Կոուտինյոյի սպասվող դեբյուտին՝ Վալվերդեն ասել է. «Մենք այս հարցում հստակ ժամկետներ չենք նշի, քանի որ միշտ կա սխալվելու հավանականություն:  Նա փոքր մկանային խնդիրներ ունի աջ ոտքի ծնկատակի ջիլերի հետ կապված: Սա ան հատվածն է, որին պետք է հատկապես ուշադիր լինել, քանի որ այն խանգարում է նրա շարժումներին: Կարծում եմ՝ նա շուտով կվերադառնա: Չգիտեմ՝ երբ, բայց կարճ ժամանակահատվածում նա կինտեգրվի թիմի մեջ»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն: