Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե. ««Բարսելոնան» արդեն ռիսկի է դիմել Պիկեի հարցում»

«Խետաֆեի» հետ խաղից առաջ Էռնեստո Վալվերդեին տրվող հիմնական հարցերն առնչվում էին թիմի վնասվածք ունեցող խաղացողներին:

«Դեմբելեի վերադարձը կախված է իր աշխատանքից, նա որոշ ժամանակ զգույշ կլինի, ինչ վճռորոշ կլինի այս հարցում: Նա պետք է դանդաղ հետ գա, բայց մենք կարծում ենք, որ առաջիկա խաղը լավ ժամանակ է այնտեղ լինելու համար:

Վերմալենն ապաքինման վերջին փուլում է, և կարող է միանալ խմբին հաջորդ շաբաթ:

Պիկեի դեպքում, չեմ կարող ասել՝ նա կխաղա, թե ոչ: Դա ճիշտ է, որ նա խնդիրներ ունի «Էսպանյոլի  հետ խաղից հետո, և մենք ռիսկի դիմեցինք Վալենսիայում, քանի որ դա վճռորոշ խաղ էր:»

Կտեսնենք, թե ինչ կլինի, սա ևս վճռորոշ խաղ է լինելու:

Ես «Խետաֆեի»  մարզչին հուշումներ չեմ տա: Դա կարող է լինել Լուկա Դինը, Բուսկետսը:

Սեմեդուն արագ է, բայց դա ավելի շատ շտապ օգնություն է, քան մեկնարկային տարբերակ:

Մարդիկ կարող են շատ բաների մասին երազել, բայց երբ դու չունես ոչ մի տիտղոս, ուզում ես մեկը, երբ ունես մեկը՝ ուզում ես 2-ը: Մենք դեռ ոչ մի տիտղոս չունենք, միայն մեկ եզրափակիչ:

Մենք գիտենք, որ տիտղոս նվաճելու համար վաղը պետք է հաղթենք «Խետաֆեին»: Սա  հենց այն է, ինչ վրա մենք կենտրոնացած ենք;

Սա մի թիմ է, որը շատ բաց չի թողնում, նրանք մի քանի միավոր են հետ Եվրոպայում խաղալու համար: Սա վտանգավոր խաղ է»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն: