Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե․ «Զգում եմ ակումբի ղեկավարության աջակցությունը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պատմել է ակումբի ղեկավարության աջակցության մասին։

«Չեմ անհանգստանում ապագայիս հետ կապված։ Զրուցել եմ ակումբի նախագահի հետ, և նա միշտ աջակցում է ինձ։ Ես զգում եմ աջակցություն», – Վալվերդեի խոսքերն է մեջբերում AS-ը։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դեկտեմբերին Վալվերդեին «Բարսելոնայում» կփոխարինի «Ռիվեր Փլեյթի» ներկայիս գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոն։