Single Blog Title

This is a single blog caption

Վալվերդե․ «Անցյալ տարի մենք միավորների ավելի մեծ տարբերություն ունեինք, բայց «Ռեալը» հաղթեց Չեմպիոնների լիգան»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կլասիկոյից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։

«Մենք ավելի լավ տեսք ունեինք քան գավաթային կլասիկոյի ժամանակ։ Չորեքշաբթի գնդակը մեզ չէր ենթարկվում»։

«Անցյալ տարի մենք միավորների ավելի մեծ տարբերությամբ էինք առաջ «Ռեալից», բայց, միևնույն է, նրանք հաղթեցին Չեմպիոնների լիգան։ Այնպես որ, նրանք միշտ կարող են տիտղոսներ նվաճել»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն։