Single Blog Title

This is a single blog caption

«Վալենսիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպանի ծառայություններով

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան  Ալեիշ Վիդալի ծառայություններով: Այս մասին հաղորդում է  Superdeporte-ն:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ «չղջիկների» ներակայացուցիչներն արդեն կապվել են ֆուտբոլիստի հետ: «Վալենսիան» ցանկանում է մեծացնել մրցակցությունը պաշտպանության աջ թևում: Իր հերթին «Բարսելոնան» ծրագրում է բաժանվել խաղացողից ամռանը, բայց համապատասխան առաջարկի դեպքում կարող է գործարքի գնալ նաև ձմռանը:

Իսպանիայի առաջնության 14 տուրերից հետո Վիդալը մասնակցել է 7 խաղի՝ հիմնական կազմում դաշտ դուրս գալով 3  անգամ: Խաղացողն իր հաշվին մեկ գոլային փոխանցում ունի գրանցած: