Single Blog Title

This is a single blog caption

ՈՒԵՖԱ-ն կարող է դադարեցնել ՉԼ-ի ու ԵԼ-ի ընթացիկ խաղարկությունը

Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան ընդհատվելու վտանգի տակ են COVID-19 կորոնավիրուսի տարածման պատճառով:

Ինչպես հաղորդում է The Sun-ը՝ հղում անելով Catalunya Radio-ին՝ ՈՒԵՖԱ-ն դիտարկում է տարբերակ, որի դեպքում եվրագավաթային երկու մրցաշարերը կդադարեցվեն հաջորդ փուլից, որոնց խաղերը պետք է կայանան ապրիլին:

Ավելի վաղ հայտարարվել էր Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի մի շարք խաղեր առանց հանդիսականի անցկացնելու որոշման մասին: Եվրագավաթային գլխավոր մրցաշարում առանց երկրպագուների կանցկացվեն ՊՍԺ – «Բորուսիա», «Վալենսիա» – «Ատալանտա», «Բարսելոնա» – «Նապոլի» և «Բավարիա» – «Չելսի» խաղերը: