Single Blog Title

This is a single blog caption

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն խաղացողի հավակնորդներին

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է եվրոպական ֆուտբոլի տարվա լավագույն խաղացողի տիտղոսի հավակնորդներին:

Մրցանակի համար կպայքարեն «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին, «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը:

Այս մրցանակը տրվում է 2011 թվականից: Մեսսին այն հաղթել է երկու անգամ՝ 2011 և 2015 թվականներին, Ռոնալդուն՝ երեք (2014, 2016 և 2017): Նախորդ մրցաշրջանում մրցանակը նվաճեց «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Բացի նրանցից՝ ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն խաղացող ճանաչվել են նաև Անդրես Ինյեստան («Բարսելոնա», 2012) և Ֆրանկ Ռիբերին («Բավարիա», 2013):