Single Blog Title

This is a single blog caption

Տրանսֆերային խառնաշփոթ. «Ռեալի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է իսպանա-գերմանական տրանսֆերային խառնաշփոթ տեղի ունենալ: Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որն այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», կարող է վերդառնալ Իսպանիա, բայց արդեն «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է իսպանական Don Balon-ը:

Ըստ աղբյուրի՝ գերմանական ակումբը պետք է ձեռք բերի Խամեսի լրիվ տրանսֆերի իրավունքը, սակայն մինչ այդ ցանկանում է ֆուտբոլիստին առաջարկել «Բարսելոնային»: Մյունխենցիներն էլ իրենց հերթին ցանկանում են ձեռք բերել կատալոնացիների կիսապաշտպան Իվան Ռակիտիչին: