Single Blog Title

This is a single blog caption

Տրանսֆեր՝ 6 ամսում. Ինչպե՞ս դա տեղի ունեցավ

Հունիսի սկզբին Կոուտինյոյի անունը չկար «Բարսելոնայի» տրանսֆերային շորթլիսթում:

Ակումբում ոչ ոք չէր կենտրոնացել նրան ձեռք բերելու վրա, քանի որ հիմնական թիրախը Մարկո Վերատին էր՝ անկախ նրանից, թե որքան կարժենա իտալացին: Սակայն Նեյմարի տեղափոխությունը փոխեց իրավիճակն ու բրազիլացու տրանսֆերը դարձրեց առաջնային:

Նա հիանալի տարբերակ էր իր հայրենակցի հեռանալուց հետո, եւ «Բարսան» ուներ բավական գումար, որպեսի իրականացներ տրանսֆերը: Այն տեւեց վեց ամիս եւ ակումբը չհայտարարեց այդ մասին մինչեւ ամեն ինչ փաստացի ու 100 տոկոսով հաստատված չեղավ:

«Բարսելոնան» կապնվեց «Լիվերպուլի» հետ Կոուտինյոյի գործակալի միջոցով: Նրա շնորհիվ բանակցությունները ընթանում էին նորմալ հունով եւ կար տարբերակ ձեռք բերել բրազիլացուն օգոստոսին: Սակայն տեղի ունեցավ մի բան, որը փոխեց ողջ իրավիճակը:

Մերսիսայդյան ակումբը կանգ առավ օգոստոսի 15-ին. այդ օրը Յուրգեն Կլոպի ու ակումբի ղեկավարության հանդիպումն էր: Գերմանացի մասնագետը կտրուկ էր. «Կամ նա մնում է, կամ ես հեռանում եմ»: Կլոպը բացատրել է, որ թիմը պատրաստ է պայքարել Պրեմիեր լիգայում հաղթելու համար, իսկ Կոուտինյոն էական նշանակություն ունի իր խաղային սխեմայում: Այնպես որ, անհնար էր փոփոխություն կատարել նրա նախագծում:

«Լիվերպուլը» փակեց դռները: Այնպես, որ Կոուտինյոն սպառնում էր ապստամբել: Միեւնույն ժամանակ, «Բարսելոնայում» հիշում էին, որ հակառակ կողմը պարբերաբար վայր էր դնում հեռախոսը:Խնդիրը նրանում չէր, որ «Լիվերը» չէր ցանկանում ընդունել առաջարկը, այլ այն, որ նրանք անգամ չէին կարող պատասխանել ու քննարկել պայմանները: Գործարքը կարող էր կայանալ տրանսֆերային պատուհանի վերջին օրերին:

«Բարսան» պատրաստ էր դիտարկել ցանկացած առաջարկ: Նրանք հանդիպեցին «Լիվերպուլի» ղեկավարների հետ եւ ներկայացրին վերջնական գործարքի առաջարկը: Սակայն Կոուտինյոյի խնդրանքները չփոխեցին «կարմիրների» դիրքորոշումը: Սակայն նա ստացավ խոստում, որ կկարողանա տեղափոխվել Կատալոնիա հունվարին կամ հունիսին՝ կախված իրավիճակից:

Ամիսներ անց Պրեմիեր լիգայում հաղթելու «Լիվերպուլի» շանսերը հավասարվեցին զրոյի. իրավիճակը փոխվեց: Կոուտինյոյի գործակալը այս ամիսների ընթացքում պարբերաբար բանակցում էր, պահում էր կապը երկու կողմերի միջեւ:

Հունվարին «Բարսելոնան» կրկին ֆինանսապես պատրաստ էր իրականացնել գործարքը: Երկարատեւ բանակցություններն իրենց պտուղը տվեցին: Կոուտինյոն պաշտոնապես «կապտանռնագույն» է: «Բարսելոնան» ամեն ինչի պատրաստ էր եւ կարողացավ հասնել նպատակին: Սա գործարք էր, որը կգրվի «Բարսելոնայի» պատմության մեջ: