Single Blog Title

This is a single blog caption

TotoBlot Xtreme` Բլոտի էքստրեմալ առաջնություն

Հունիսի 3–ին «Վահագնի» Ռեստորանում հավաքվելու համար լրացուցիչ առիթ կար: Այն էլ ինչպիսի առիթ: Ժամը 13:00–ից այստեղ սկսվեց հաճելի իրարանցում՝ կապված TotoBlot Xtreme բլոտի առաջնության եզրափակիչ փուլի հետ:

Ամեն ինչ սկսվել էր դեռևս ապրիլի 7–ին, երբ բլոտասերները www.totogaming.am կայքում պայքարի մեջ մտան TotoBlot  Xtreme օնլայն մրցաշարում՝ եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Նրանք գիտեին՝ եզրափակիչ են անցնելու միայն առաջին 16 տեղերը զբաղեցրած մասնակիցները, իսկ եզրափակչի մրցանակները, իսկապես որ, շքեղ էին՝ էքստրեմալ դիմացկուն ժամացույց Casio G-Shock, էքստրեմալ նրբագեղ սմարթֆոն iPhone X, էքստրեմալ հզոր կվադրոցիկլ CF Moto 520 cf3: Դրանից պայքարն ավելի էր թեժանում: TotoGaming-ի  1.5 ամիս տևած օնլայն մրցաշարի արդյունքում ի վերջո հայտնի դարձան 16 հաղթողների անունները:

Մինչ մեր մասնակիցները որոշում էին ուժեղագույնին, առաջնության հյուրերն իրենք էին դարձել զվարճալի մրցումների մասնակից: Ոմանք խաղում էին դարթս, ոմանք խաղում էին սեղանի ֆուտբոլ, մյուսները՝ և՛ այն, և՛ այն: Եվ այդ ամենը DJ Serjo–ի հիանալի երաժշտական կատարումների ուղեկցությամբ:

TotoBlot Xtreme առաջնության եզրափակիչ փուլում պարզ դարձան առաջին 3 տեղերը գրաված մասնակիցների անունները և նրանց մրցանակները.

I տեղ՝ Վահագն Փաշինյան. հաղթեց CF Moto 520 cf3 կվադրոցիկլ, վերցրեց գումարը՝ 2.850.000 դրամ

II տեղ՝ Արթուր Պողոսյան. հաղթեց iPhone X սմարթֆոն

III տեղ՝ Հրայր Առուստամյան. հաղթեց Casio G-Shock ժամացույց

Դե ինչ, առաջնությունն ավարտվեց, բայց հաճելի հուշերն ու տպավորությունները մնացին: Մինչ նոր միջոցառումներ…

TotoGaming