Single Blog Title

This is a single blog caption

«Տոտենհեմը» իր առաջատարներից մեկին գնահատել է 225 մլն եվրո

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը դեռևս հետաքրքրում է «Բարսելոնային»:

Կատալոնացիների մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը վերջերս բազմիցս այցելել է «Տոտենհեմի» խաղերին և առաջին հերթին դիտել 25-ամյա խաղացողի խաղը, այլ ոչ թե Հարրի Քեյնի կամ Դելե Ալիի:

«Բարսելոնան» էրիկսենին դիտարկում է Կոուտինյոյին այլընտրանքային տարբերակ, սակայն լոնդոնյան ակումբը իր խաղացողին շատ բարձր է գնահատում:

«Եթե «ՊՍԺ»-ն Նեյմարի համար վճարեց 222 մլն եվրո, ապա Էրիկսենը կարժենա 225 մլն»,– ամռանը հայտարարել էր անգլիական ակումբի նախագահ Դենիել Լևին: