Single Blog Title

This is a single blog caption

Թուրան. «Ցանկանում եմ կրկին դառնալ այն ֆուտբոլիստը, որին մի ժամանակ սիրում էին «Բարսելոնայի» երկրպագուները»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը, որը մրցաշրջանի մնացած հատվածում և առաջիկա 2 տարում վարձակալությամբ հանդես է գալու «Իստանբուլ Բաշաքշեհիրում», հրաժեշտ է տվել կատալոնական ակումբի երկրպագուներին:

«Երազանքը երբեք հրաշքով իրականություն չի դառնա: Որպես երազող՝ գիտեմ, որ դա պահանջում է քաջություն, համառություն և շատ աշխատանք: «Բարսելոնայի» խաղացող լինելն իմ ունեցած ամենավառ երազանքն է եղել: Եվ ես միշտ հպարտանալու եմ ինձնով, քանի որ կարողացել եմ հասնել դրան:

Բայց հիմա եկել է հրաժեշտ տալու ժամանակը: Համենայն դեպս՝ ժամանակավորապես: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի նորից դառնամ այն խաղացողը, որին մի ժամանակ սիրահարվեցին «Բարսելոնայի» երկրպագուները:

Մեր միջև առկա հեռավորությունը նշանակությունչ ունի: Բոլոր հիշողությունները կմնան իմ սրտում՝ ինձ ուժ տալով և լուսավորելով իմ ճանապարհը»,- գրել է խաղացողը թվիթթերի իր էջում: