Single Blog Title

This is a single blog caption

Թռչող հոլանդացին. Յոհան Կրույֆ (Մաս 1)

«Մարդիկ կգան ստադիոն և կստանան հաճույք, մինչև դուք կխաղաք հատուկ ձևով: Յուրաքանչյուրը կարող է խաղալ գնդակով, ստանալ այն, գլորել այն, ընկերանալ նրա հետ: Երբ մարդիկ տեսան մեր խաղը, երջանիկ դարձան և գնացին տուն ծիծաղելով: Եթե դու ծիծաղում ես և գոհ ես, ի՞նչ կարող է լինել դրանից ավելի կարևոր»,- Կրույֆ:

Յոհան Կրույֆը եղել է և կմնա հանելուկ: Նա գնդակով շրջանցում էր պաշտպաններին և կարողանում էր հեշտ խաբել մրցակցին: Շիկահեր այդ տղան դաշտում դառնում էր մաթեմատիկոս և նրա խաղը այս մոլորակից չէր: Նրա խելացիությունը և ունակությունները խաղի ընթացքում անմիջապես ընդգծվում էին:

Ուղիղ 47 տարի առաջ աշխարհը իսկապես ծանոթացավ թռչող հոլանադցուն. Մեծն Յոհան Կրույֆին:

Картинки по запросу johan cruyff in Ajax

Կրույֆը տեսնում էր դաշտը և գործում խելացի՝ կողմնորոշվելով արագ և տիրապետելով հիանալի հարվածելու ունակությանը:Նա ամբողջ խաղը վերցնելով իր ուսերին՝ թիմին տանում էր դեպի հաղթանակ և մի քանի գլուխ բարձր էր մնացած ֆուտբոլիստներից: Նա նաև չափազանց արագ խաղացող էր, և եթե իրար միացնենք նրա ֆուտբոլային կարողությունները, կտեսնենք, որ նրա ֆուտբոլը տիեզերական է: Հենց նա ցույց տվեց, թե ինչ է նշանակում հաղթանակի ոգին:

Ֆուտբոլ  սովորել է խաղալ Ամստերդամի արևելքում և ապրել  է  հենց ֆուտբոլային ստադիոնի հարևանությամբ, ինչը ապահովել է ֆուտբոլիստի կարիերան: Սակայն ապագա աստղի կյանքում եղել են նաև դժվար պահեր: Կրույֆը եղել է հավաքարար իրենց տան կողքին գտնվող «Այաքս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում:

«Իմ հայրը մահացել է, երբ ես եղել եմ 12 տարեկան: Ինձ ֆուտբոլային կիրք է տվել և խաղալ սովորեցրել իմ խորթ հայրը: 12 տարեկանից ես սկսեցի հաճախել նրա մոտ դասերի և արդեն մի քանի տարուց ստադիոնը դարձավ իմ երկրորդ տունը»,- Կրույֆ:

«Նա մեզ համար եղել է արև: Յոհանը սկզբում եղել է ամստերդամցի տղա և մինչև կյանքի վերջ էլ նույնը մնացել»,- Բեննի Մյուլլեր:

Похожее изображение

«Իմ թիմում ես ամենակրտսերն էի: Թիմի տղաները ինձ սովորեցրել են և՛ լավ բաներ, և՛ վատ: Երբ տղաների հետ էի, անչափ շատ էի խոսում: Ժամանակ առ ժամանակ նրանք ծաղրում էին ինձ այդ վատ սովորության համար»,- Կրույֆ:

Կրույֆը դեբյուտային խաղն անցկացրել է «Այաքսի» կազմում, երբ ընդհամենը 17 տարեկան էր: Եվ առաջին իսկ խաղում նա խփեց գոլ:

«Մեր թիմը եղել է առաջինը քաղաքում: Եվ ակումբի ֆուտբոլիստները այդ ժամանակի բոլոր երիտասարդների իդեալներն էին: Սակայն ես նրանց տեսնում էի ամեն օր, իսկ երբ ես դարձա «Այաքսի» մի մասը, ինձ համար դա սովորոկան բնույթ էր կրում»,- Կրույֆ:

1969թ. «Այաքսը» հիանալի էր խաղում և դարձավ չեմպիոն շնորհիվ 17-ամյա տաղանդավոր մի պատանու, որը 23 խաղում խփեց 25 գոլ:

«Թիմում կար մրցակցությունը, և ես դա հասկանում էի: Այնտեղ կային շատ լավ ֆուտբոլիստներ, բայց ես մի քիչ գլուխգովան կթվամ, եթե ասեմ, որ կասկած չունեի իմ՝ թիմի առաջատարը լինելու մեջ: Ինձ վրա վերահսկողություն չկար, քանի որ եթե այդպիսի բան լիներ, ես այդ ակումբ ոտք չէի դնի».- Կրույֆ:

Մի քանի տարի հետո Կրույֆը մասնագիտացավ և գիտեր, թե երբ կարող է գնդակ ընդունել և հարվածել դարպասին:

60-ականների վերջը աննկարագրելի լավ անցավ «Այաքսի» համար: Յոհանը և իր թիմը անհասելի բարձունքում էին: Նրանք խաղում էին այնպիսի ֆուտբոլ, որը հետագայում պիտի կոչեին տոտալ:

Похожее изображение

Կրույֆն արդեն դառնում է թիմի բացարձակ առաջատարը և սկսում ճախրել երկնքում: Սակայն նրա մրցակիցներից ոմանք նրան կարողանում էին հրել ամպերի վրայից և գցել խոտածածկին: Այդպես եղավ 1969 թ. երբ «Այաքսը» եվրոպայի չեմպիոնների գավաթի եզրափակչում հանդիպեց «Միլանին»:

«Մենք հասանք մինչև եզրափակիչ և հանդիպեցինք «Միլանին» Մադրիդում: Մենք պարտվեցինք, սակայն քաղեցինք որոշ դասեր հետագայում կայանալիք լուրջ խաղերի համար: Մենք սովորում էինք հաղթահարել դժվարությունները և սովորել սխալների վրա:

Եվ վերջապես եկավ 1971 թ.: Հուիսի 2-ին մի հիանալի երեկո է «Ուեմբլի» մարզադաշտում: Հենց այդ խաղը բեկումնային էր Կրույֆի և իր թիմակիցների համար:

Լոնդոնյան այդ եզրափակիչը սկիզբ դրեց «Այաքսի» դարաշրջանին. ակումբը նվաճեց գավաթ:

«Այդ ժամանակ ֆուտբոլում գերիշխում էին ինչ-որ անհասկանալի ակումբներ, օրինակ «Ռեալ Մադրիդը» կամ «Բենֆիկան», և մենք մի համեստ ակումբ էինք Ամստերդամի արևելքից»,- Կրույֆ:

Կրույֆը այդ ընթացքում հայտնի դառնալով ամբողջ աշխարհին՝ նվաճեց իր առաջին ոսկե գնդակը:

Մեկ տարի անց «Այաքսը» կրկին հայտվեց Չեմպիոնների գավաթի եզրափակչում: Եվ արդեն Ստեֆան Կովաչիչ անունով մարզչի հետ: Այս անգամ նրանց դեմ կանգնած էի մի այլ միլանյան ակումբ՝ «Ինտերը»:

 

«Ես հասկանում եմ, որ շատ դժվար է դա, հատկապես որ քեզ չեն հավատում»,- Կրույֆ:

Շնորհիվ Կրույֆը խփած 2 գոլերի «Այաքսը» նվաճեց ևս մեկ գավաթ: Եվ ոչ ոք չէր կասկածում, թե ակումբի «թագը» որ ֆուտբոլիստն է վաստակել:

«Նա ուներ ահռելի ներուժ և դա երբեք չէր կորցնում: Դա թիմի համար շատ կարևոր էր»,- Ջոնննի Ռեպ:

Եկավ արդեն մյուս Չեմպիոնների գավաթը: Այդ անգամ հոլանդական մեքենայի անիվների տակ ճզմվեցին Մոսկվայի ԲԿՄԱ-ն 6:1, Գերմանական «Բավարիան» 5:1 և Մադրիդի «Ռեալը» 3:1: Եզրափակչում «Այաքսը» հաղթեց ես մեկ իտալական գրանդի՝ «Յուվենթուսին»:

«Ես գիտեմ, որ դա հրաշք էր: Մենք ընկանք եվրոպական էլիտար թիմերի շարքերը»,- Կրույֆ:

Похожее изображение