Single Blog Title

This is a single blog caption

Տեխնոլոգիական նորամուծություն՝ Էլ Կլասիկոյի ժամանակ

Հոկտեմբերի 28-ին կայանալիք «Բարսելոնա»-«Ռեալ» խաղի ժամանակ տեխնոլոգիական նորամուծություն կլինի: Այս մասին հայտնում է Լա Լիգայի պաշտոնական կայքը:

Հատուկ ծրագիրը հսկելու է գնդակի տեղաշարժը և տվյալ հատվածի բարձրախոսը միանալու է: Հեռուստադիտողները հնարավորություն կունենան լսել ֆուտբոլիստների ձայները, գնդակին կատարված հարվածի ձայները:

Նշվում է, որ ֆուտբոլիստների միջև երկխոսությունը չի հասնի հեռուստադիտողին: