Single Blog Title

This is a single blog caption

Տեր Շտեգենն իր պայմաններն է ներկայացրել, «Բարսելոնան» պատրաստ չէ դրանց

«Բարսելոնայի» ղեկավարությունը չի կարողանում համաձայնության գալ թիմի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ նոր պայմանագիր ստորագրելու շուրջ: Այս մասին հաղոդում է Goal-ը:

Տեր Շտեգենը ցանկանում է աշխատավարձի բարձրացում՝ տարեկան մինչև 15 միլիոն եվրո, ինչը նրան կդարձնի «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Լիոնել Մեսսիից հետո: Կատալոնական ակումբը պատրաստ չէ գնալ նման պայմանների: Կողմերը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ դադարեցրել են բանակցությունները:

Մարկ-Անդրեն «Բարսելոնայում» խաղում է 2014 թվականից: 27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Գերմանացու ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Բավարիան» ու «Յուվենտուսը»: Դարպասապահի տրանսֆերային արժեքը 90 միլիոն եվրո է: