Single Blog Title

This is a single blog caption

Տեր Շտեգենի նամակը Դանի Ալվեսին

Բրազիլիայի ազգային հավաքականը արդեն ներկայացրել է Մունդիալի համար իր հայտացուցակը, որում չի ընդգրկվել «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսը, ով վնասվածք է ստացել։

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը նկար է հրապարակել նախկին թիմակցի հետ և ափսոսանք հայտնել, որ վերջինս չի կարող հանդես գալ Աշխարհի առաջնությանը։

«Ֆուտբոլը ամռանը Ռուսաստանում կարոտելու է ոչ միայն քեզ, այլև քո «գիժ տրամադրությունը»։ Շատ անհարմար ժամանակ ես ընտրել վնասվածք ստանալու համար, բայց գլուխդ և տրամադրությունդ բարձր պահիր, ինչպես միշտ ես անում։ Չնայած մեզ չես կարող միանալ դաշտում, վստահ եմ, որ քո դրական էներգիան միշտ մեզ հետ կլինի։ Շուտով կվերադառնաս՝ նոր մրցանակներ նվաճելու։ Հույս ունեմ, որ շուտով կհանդիպենք»,- գրել է գերմանացին։