Single Blog Title

This is a single blog caption

Տեր Շտեգեն. «Լա Լիգան և Գավաթը հաղթելու միտքը մեզ հանգիստ չէր տալիս»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենը մեկնաբանել է 2017/18 մրցաշրջանում իր թիմի ձեռքբերումները։

«Լա Լիգան ու Արքայական գավաթը հաղթելու միտքը մեզ հանգիստ չէր տալիս, և մենք կարողացանք դրանք հաղթել։ Այդ պատճառով կարծում եմ՝ մենք լավ մրցաշրջան անցկացրինք։

Մեզ մեկ հանդիպում մնաց, որը պետք է դրական արդյունքով ավարտենք»,- գերմանացու խոսքերը մեջբերել է Mundo Deportivo-ն։