Single Blog Title

This is a single blog caption

Տեր Շտեգեն․ «Լավ է, որ Ադուրիզը ավարտում է կարիերան»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խոստովանել է, որ այդքան էլ չի սիրում խաղալ «Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիզի դեմ։

«Ինձ համար ամենաանհարմար հարձակվողներից մեկը Արից Ադուրիզն է, նա կանոնավոր ինձ գոլ է խփում։ Լավ է, որ նա ավարտում է կարիերան, և ես կարող եմ հանգիստ շունչ քաշել։ Ես նրա դեմ դեռ մեկ խաղ ունեմ Իսպանիայի առաջնությունում։ Հուսով եմ, որ նա գոլ չի խփի», – 27-ամյա գերմանացու խոսքերն է մեջբերում AS պարբերականը։