Single Blog Title

This is a single blog caption

Տեր Շտեգեն․ «Հույս ունենք, որ Սետյենը հաջողության կհասնի»

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը խոսել է կատալոնական ակումբում մարզչական շտաբի փոփոխությունների մասին։

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էռնեստոյին։ Նա այս տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարել։ Բոլորը հարգում են նրան և շնորհակալ են կատարած աշխատանքի համար։

Հիմա մենք նոր մարզիչ ունենք, որը կփորձի ինչ-որ բան փոխել։ Յուրաքանչյուրը իր ձևով է տեսնում ֆուտբոլը։ Մենք լսում ենք և փորձում ենք անել այն, ինչ նա է խնդրում։ Հուսով ենք ՝ Սետյենը հաջողության կհասնի»,- գերմանացի դարպասապահի խոսքերն է փոխանցում Marca-ն։